Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Սփյուռքի կառույցները դեմ են

Սփյուռքի կառույցները դեմ են
07.02.2017 | 00:50

«Ծառուկյան» դաշինքը դեռ չձևավորված` արդեն խլրտումներ կան դրան մաս կազմող ուժերից մեկի շուրջ։ Ինչպես մամուլն արդեն գրել է` ՌԱԿ-ը ևս լինելու է այս դաշինքում։ Մեր տեղեկությունների համաձայն` այս կուսակցության սփյուռքի կառույցները բավականին դժգոհ են հայաստանյան ՌԱԿ-ի «Ծառուկյան» դաշինքում լինելու որոշումից և մտադիր են այդ մասին բարձրաձայնելու։


Այսօր նրանք պատրաստվում են հայտարարություն անելու և հայտնելու իրենց անհամաձայնությունը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ